tert.am: Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) պատրաստ է հետաքննել Ուկրաինայում և Ղրիմում տիրող իրավիճակը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով դատարանի գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդայի խոսքերը:

Նշվում է` ՄՔԴ-ն քննարկում է Ուկրաինայում «ռազմական գործողությունների ընթացքում իրականացված հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների» հարցը, ինչպես նաև Ղրիմում տիրող իրավիճակը: Այս իրադարձությունների նախնական ուսումնասիրությունը սկսվել էր 2014 թվականի ապրիլի 24-ին ՝ Ուկրաինայի կառավարության հատուկ հայտարարությունից հետո:

Մոսկվան հերքում է Կիևի մեղադրանքները՝ շեշտելով, որ Ռուսաստանն ուկրաինական ներքաղաքական հակամարտության կողմ չէ, և  շահագրգռված է, որ Կիևը հաղթահարի քաղաքական և տնտեսական ճգնաժամը: