1lurer.am: Չինաստանը բացում է դռները, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի խումբ մասնագետներ հունվարի 14-ին կժամանեն Պեկին՝ հաղորդում է Reuters-ը:

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյսուսը ողջունել է Պեկինի որոշումը: Ի սկզբանե ԱՀԿ-ի փորձագետները պետք է Չինաստան ժամանեին հունվարի սկզբին, բայց Պեկինից համապատասխան թույլտվության բացակայության պատճառով դա տեղի չունեցավ:

Կազմակերպության փորձագետները պետք է ուսումնասիրեն կորոնավիրուսի ծագումը: Համաձայն ԱՀԿ վերջին տվյալների՝ համաճարակի մասին առաջին հայտարարությունից հետո աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 88 միլիոն դեպք, մահացել է գրեթե երկու միլիոն մարդ: