Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվել են. Պաշտպան |hetq.am|
10:25 - 20 փետրվարի, 2021

Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվել են. Պաշտպան |hetq.am|

hetq.am: Ազգային անվտանգության ծառայություն բերման ենթարկված Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվել են։ Այս մասին ասաց Ավագյանի պաշտպան Միքայել Շխիմյանը։ Վերջինիս պաշտպանյալ Ավագյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 226-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը).  226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)  և 307.4-րդ (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։

Ըստ ԱԱԾ-ի՝ Մհեր Ավագյանը վերը նշված գործողությունները կատարել է «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջից։ Նույն կասկածանքով են ձերբակալվել նաև Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը։

Այն ժամանակահատվածում, երբ «Գագիկ Սողոմոնյան» կեղծ օգտատեր լինելու և այդ էջից արգելված տեղեկություններ տարածելու մեջ կասկածվող Սաղաթելյանը, Բեքարյանն ու Ավագյանը ԱԱԾ-ում էին, վերը նշված օգտատերը նոր գրառում է կատարել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել