Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ժամեր անց Հայաստան կժամանի Խայսը: Նա աշխարհի լավագույն պրոթեզավորման մասնագետներից մեկն է։

«Այս ամիսներին Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի, մեր հայրենակիցներ Հարություն Սիմոնյանի և Գարիկ Խաչատրյանի մեծ ջանքերի շնորհիվ այս ամեն իրականություն դարձավ: Զինվորի տան պրոթեզավորման գործընթացը նախաձեռնեց Նիդեռլանդների համամահայկական հիմնադրամը և արդեն շարունակում է Հայաստանի Համահայկական հիմնադրամը։

Մենք համատեղեցինք մեր ջանքերը հանուն մեր քաջերի առողջության »,-ասված է Մուրադյանի գրառման մեջ: