Որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով. փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում:

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: 

Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով: 

Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ: