armenpress.am: Բրյուսելում կայացած հանդիպմանը ԵՄ արտգործնախարարները հայտարարել են Բելառուսի իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության շարունակական հետապնդման և պատժամիջոցների հետագա ընդլայնման հարցով քննարկումների մասին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին  ասուլիսում տեղեկացրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Ինչ վերաբերում է Բելառուսին, իշխանությունների կողմից բռնաճնշումները և քաղաքացիական հասարակության և քաղաքացիների վրա շարունակվում են: Մենք կքննարկենք հետագա պատժամիջոցների ընդունումը, իսկ այդ ընթացքում կաջակցենք բելառուս ժողովրդին և ժողովրդավարության նրա օրինական պահանջին »,- ասել է նա: