Բողոքի քայլերթ՝ հայ ռազմագերիների վերադարձի պահանջով
 |1lurer.am|
19:33 - 30 ապրիլի, 2021

Բողոքի քայլերթ՝ հայ ռազմագերիների վերադարձի պահանջով |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանում պահվող մեր գերիների հարազատները երիտասարդների մեծ թիմի հետ այսօր Երևանում բողոքի քայլերթ են անցկացրել: Ակցիան նրանք սկսել են Ազգային ժողովի շենքի առջև, ապա՝ Բաքվին ժնևի կոնվենցիան հիշեցնող պաստառով ու «Ազատություն հայ ռազմագերիներին» կարգախոսներով քայլել դեպի Երևանում գործող տարբեր դեսպանատներ:

Նրանք Եվրամիության, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, նաև ԱՄՆ դեսպանությունների աշխատակիցներին միջնորդագիր-նամակ են փոխանցել, միջազգային հանրությանը խնդրել՝ մեկտեղել ջանքերն ու Ադրբեջանին պարտադրել, որ վերադարձնեն Արցախյան վերջին պատերազմից հետո գերեվարած անձանց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել