tert.am: Հրավիրվել եմ Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության, որից հետո ԱԱԾ-ն ինձ մեղադրանք է առաջադրել։ Այս մասին ասաց ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Նա հայտնեց, թե իրեն մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։