Բլինքենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը կայունության Է ձգտում Ռուսաստանի հետ հարաբերություններում |armenpress.am|
11:04 - 04 մայիսի, 2021

Բլինքենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը կայունության Է ձգտում Ռուսաստանի հետ հարաբերություններում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի վարչակազմը կգերադասեր կայուն հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ եւ դա կանի, եթե Մոսկվան եւս նման ուղեգիծ վերցնի: Այդ մասին  հայտարարել Է Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը:

«Մենք չենք ձգտում Էսկալացիայի: Ընդհակառակը, մենք կգերադասեինք ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ: Եվ եթե Ռուսաստանը սկսի շարժվել այդ ուղղությամբ, ապա մենք նույնպես նման ձեւով կվարվենք»,-ասել Է նա՝ հանդես գալով Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում: Բլինքենը նշել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հնարավորություն կունենա «ուղղակիորեն խոսել այդ մասին, երբ ինքը կհանդիպի նախագահ Պուտինի հետ»:

Պետդեպարտամենտի ղեկավարը պարզաբանել Է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ որոշում կընդունի՝ կախված այն բանից, թե ինչպես կվարվի Մոսկվան: «Ամեն բան կախված կլինի, թե Մոսկվան ինչ կորոշի անել կամ չանել»,-հայտարարել Է նա:

Բլինքենը նաեւ հիշեցրել Է, որ Բայդենը քանիցս պատրաստակամություն Է հայտնել խստորեն հակազդել ՌԴ-ին, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ապրիլի 13-ին Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին առաջարկել Է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում: Գագաթնաժողովի մասին որոշում առայժմ չի ընդունվել, բայց Կրեմլը դրա անցկացումը հնարավոր Է համարել ամառվա սկզբին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել