Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար է նաև օտարերկրյա քաղաքացիների համար
15:03 - 04 մայիսի, 2021

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար է նաև օտարերկրյա քաղաքացիների համար

Հայաստանում կորոնավիրուսի դեմ անվճար կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը. 
 
«Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը:
 
18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից:
 
Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար:
 
Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00: 
 
Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա և գրանցվի՛ր պատվաստման համար»,- ասված է հաղորդագրության մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել