factor.am: Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Լիբանանում տեղակայված «Հըզբոլլահ»-ի թիրախներին։ Նշվում է, որ հարձակումների նպատակը «կազմակերպության ահաբեկչական ներուժի և ռազմական ենթակառուցվածքների կրճատումն է»:
Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են երկրի հարավում գտնվող Դեյր Քանուն ալ-Նահր քաղաքի մերձակայքում զանգվածային ավիահարվածների մասին, փոխանցում է Կոմերսանտը:
««Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը հարավային Լիբանանը վերածել է պատերազմական գոտու և տասնյակ տարիներ զենքով զինել է քաղաքացիների տները, թունելներ փորել դրանց տակ և օգտագործել նրանց որպես կենդանի վահան»,- ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ։
Լիբանանի ազգային գործակալությունը (NNA) գրում է, որ «Հըզբոլլահ»-ի պատասխանել է՝ իսրայելական զորանոցների վրա հարձակվելով Արևմտյան Գալիլեայի շրջանի Շոմեր բնակավայրում՝ Լիբանանի հետ Իսրայելի սահմանին։
comment.count (0)