Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3354-ի |armenpress.am| |armenpress.am|
13:07 - 05 April, 2025

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3354-ի |armenpress.am| |armenpress.am|

armenpress.am: armenpress.am: Մյանմայի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3354-ի:

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի պետական լրատվամիջոցներին: 

Երկրաշարժ հետևանքով 4850 անձ վիրավորվել է, 220-ն այս պահի դրությամբ անհետ կորած են համարվում: 

Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ 7,7 և 6,4 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի մոտակայքում: Այն ավերել է հազարավոր շենքեր, քանդել ճանապարհներ և կամուրջներ։

Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։

 

 


If you have found a typo, you can send it to us by selecting the typo and pressing CTRL + Enter

comment.count (0)

to comment