Զուրաբիշվիլին կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանների հստակեցումը |tert.am|
15:17 - 25 դեկտեմբերի, 2019

Զուրաբիշվիլին կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանների հստակեցումը |tert.am|

tert.am:  Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է մինչև վերջ կայանա որպես պետություն, ինչի համար նախ պետք է որոշի սահմանները հարևան Հայաստանի և Ադրբեջանի հետ և պաշտպանի այդ սահմանները:


Հեռուստաեթերում Զուրաբիշվիլիին հարց են ուղղել Հայաստանի և Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին: Այդ հարցը Զուրաբիշվիլին բարձրացրել էր Բաքու և Երևան կատարած այցերի ժամանակ:

«Անհասկանալի է, թե ինչու մենք չպետք է ավարտենք այդ գործընթացը մեր բարեկամական երկրների հետ: Հենց այդպես էլ նշվել է երկու երկրների նախագահների հետ պաշտոնական համաձայնագրերում, որ մեր հանձնաժողովները պետք է սկսեն աշխատել այդ ուղղությամբ, այն, ինչ հիմա փաստացի տեղի է ունենում: Դա շատ կարևոր է: Բանակցությունների արդյունքը կլինի սահմանը, որի շուրջ մենք կպայմանավորվենք: Ես հիմա չեմ կարող ասել, և սխալ էլ կլինի ասել, որ սահմանը կանցնի այստեղով կամ այնտեղով, սակայն դա պարտադիր փուլ է մեր պետության և ապագայի համար, այլ կարծիք չկա: Մենք պետք է մինչև վերջ կայանանք որպես պետություն, և դրա համար պետք է նախ հստակեցնել մեր սահմանները, ապա պաշտպանել դրանք: Հակառակը լինել չի կարող»,-նշել է Վրաստանի նախագահը:


Նրա խոսքով՝ միջկառավարական հանձնաժողովներն աշխատել են այդ ուղղությամբ և հասել են որոշակի նվաճումների, սակայն հետագայում գործընթացը սառեցվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել