lragir.am: Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն և զբաղվում են Միքայել Մինասյանի հայտարարություններով: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Մինասյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանն իր հետ հանդիպման էր ուղարկել Արթուր Վանեցյանին՝ դնելով մի շարք պայմաններ:
Պատասխանելով հարցին, որ իր կնոջ եղբորը՝ Հրաչյա Հակոբյանին մեղադրում են մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման մեջ, Փաշինյանը պատասխանել է, որ Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրելլ և տեղի կունենա հրապարակային դատական գործընթաց, և բոլորը հրապարակայնորեն կտեսնեն ինչն է ճիշտ, ինչն է սխալ: Հակոբյանը հերքել է ծխախոտի արտահանման հետ իր կապը:
Փաշինյանի խոսքով, այդ ծխախոտ արտահանման պարագայում Հայաստանի մաքսային մարմինները իրավախախտում թույլ չեն տվել, այլ արտահանողներն են փորձել ապօրինի վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել: Այդ երկրի իրավապահները պետք է զբաղվեն ու բոլոր մեղավորներին պատժեն, ասել է Փաշինյանը: :
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)