Կասյանի նախկին շուկայի կազմակերպչական խմբին շուկայի տարածքի այլընտրանքային տարբերակ է առաջարկվել
14:32 - 04 օգոստոսի, 2020

Կասյանի նախկին շուկայի կազմակերպչական խմբին շուկայի տարածքի այլընտրանքային տարբերակ է առաջարկվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կասյանի նախկին շուկայի կազմակերպչական խմբի ֆերմերներին շուկայի տարածքի այլընտրանքային տարբերակ է առաջարկել` անվճար հիմունքներով:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Տեղեկացնում ենք, որ այս օրերին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, ակտիվ համագործակցում է Կասյանի նախկին շուկայի կազմակերչական խմբի հետ։ Նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանի հետ մի շարք քննարկումների արդյունքում ֆերմերներին առաջարկվել է այլընտրանքային տարբերակ «Դալմա» ա/կ հարակից տարածքում անվճար հիմունքներով։ Խմբի հետ այցելություն է կազմակերպվել նշված տարածք, որին ներկա է եղել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը»,- գրել է Օհանյանը:

Մամուլի խոսնակը նշել է, որ առաջարկվող տարածքը հավանության է արժանացել շուկայի կազմակերպչական խմբի կողմից։

«էկոնոմիկայի նախարարի տեղակալը համապատասխան գրություններով դիմել է Երևանի քաղաքապետարան և ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման և շուկայի գործունեության ընթացքում անվտանգության պահպանման համար»,- նշել է Աննա Օհանյանը:

Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ (միջազգային գործընկների հետ համագործակցությամբ) շուկայի աշխատանքներն ապահովելու համար անվճար կտրամադրվեն սեղաններ, վրաններ, կշեռքներ, քարշակ սարքավորումներ շուրջ 10 մլն դրամի արժեքով, ինչը նախորդ տարիներին նախարարության կողմից տրամադրված այլ անվճար պարագաների հետ միասին լրացուցիչ կվերազինի ֆերմերներին և կխթանի շուկայահանումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել