Աշխարհազորի ստեղծման օրենսդրական փաթեթը սպասված և կարևոր է. պատգամավոր |armenpress.am|
13:34 - 11 սեպտեմբերի, 2020

Աշխարհազորի ստեղծման օրենսդրական փաթեթը սպասված և կարևոր է. պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը սպասված և կարևոր է համարում աշխարհազորի ստեղծման օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին Հովսեփյանն ասաց սեպտեմբերի 11-ին անցկացված առցանց քննարկման ընթացքում:

«Այս փաթեթի Ազգային ժողով գալուն սպասում եմ օր առաջ, որովհետև համարում եմ այս մեկուկես տարիների ընթացքում այն կարևոր փաթեթներից մեկը, որին ես պետք է կողմ քվեարկեմ»,- ասաց Հովսեփյանը:

Անդրադառնալով փաթեթի կարևորությանը՝ պատգամավորը նշեց, որ դրա անհրաժեշտությունը զգացվեց հատկապես 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված Ապրիլյան պատերազմի ընթացքում, երբ քաղաքացիներից շատերը ցանկություն հայտնեցին կամավոր մեկնել առաջնագիծ:

«Երբ մենք չենք ավարտել պատերազմը, Արցախի հարցը բանակցային փուլում է, ունենք թշնամի, որը բացարձակ ոչ մի արժեք հաշվի չի առնում, յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք, թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, որոնք դրա ցանկությունն ունեն, անհրաժեշտության դեպքում առաջնագծում զինվորի կողքին կանգնելու: Այս առումով սա համարում եմ ուշացած նախագիծ, որովհետև սա միշտ պետք է լիներ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ երկրի անվտանգության թիվ մեկ գրավականներից մեկը մարտունակ թիկունք ունենալն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել