Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան

Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան

Մեծ ուրախությամբ ներկայացնում ենք ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության նոր փոխդեսպան Մրայն Սպետին։
39-ամյա Մրայնը Եվրոպական քաղաքական պատմություն է ուսումնասիրել Ուտրեխտի համալսարանում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանությունից։

Նա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունում աշխատում է 2015 թվականից սկսած, աշխատելով ինչպես Հաագայում, այնպես էլ ներկայացնելով Նիդերլանդները Բելգիայում՝ Եվրոպական միության մշտական ներկայացուցչությունում, Թուրքիայում և այժմ նաև Հայաստանում։

Մրայնը մեծ ոգևորությամբ պատրաստակամ է սկսել իր առաքելությունը՝ ներդրում ունենալով Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։

Անձնական հետաքրքրությունների մասին խոսելիս կիսվում է. «Սպորտով եմ հետաքրքրված, և իմ սիրելի թենիսի հանդիպումների համար ինձ գիշերվա ցանկացած ժամի կարելի է արթնացնել, հույս ունեմ, որ այստեղ ևս հնարավորություն կունենամ խաղալու։ Ես նաև շատ եմ սիրում լեռնագնացությունը և բնությունը, ուստի անհամբեր սպասում եմ ընտանիքիս հետ բացահայտելու Հայաստանը՝ Երևանի սահմաններից դուրս»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն