azatutyun.am: Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Հայկո Մաասը, Ժան Իվ Լը Դրիանը և Զբիգնև Ռաուն այսօր հանդիպելու են Փարիզում և քննարկելու են Ռուսաստանի հետ հարաբերությունները, Բելառուսում ստեղծված իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունը:
Երեք երկրների քաղաքական քննարկումների ձևաչափի անունն է «Վեյմարյան եռանկյունի»:
Հանդիպման մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության մամուլի վարչությունը:
Մաասը և Ռաուն փարիզյան հանդիպումից հետո անմիջապես կմեկնեն Բեռլին, որտեղ նախատեսված են երկկողմ գերմանա-լեհական բանակցություններ:
comment.count (0)