ԻՀՊԿ-ն Հորմուզում նավ է կալանել, Թրամփն էլ հայտարարել է բանակցությունները վերսկսելու մասին | arm.sputniknews.ru

ԻՀՊԿ-ն Հորմուզում նավ է կալանել | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող լցանավի վրա, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ նավթատարն անջատել է իր նույնականացման համակարգը՝ փորձելով ամերիկյան քողի ներքո երթևեկել հարավային երթուղով։ Իրանական ուժերը նախ նախազգուշական կրակոցներ են արձակել, ապա հարվածել նավին։

Հիշեցնենք՝ միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Վաշինգտոնը և Թեհրանը մտադիր են վերսկսել բանակցությունները օգոստոսի 3-ին։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի վերաբերյալ և ակնկալում են համաձայնագիր կնքել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն