ԱԱԾ-ն խուզարկում է «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը. «Հայրենիք» կուսակցություն
17:10 - 14 նոյեմբերի, 2020

ԱԱԾ-ն խուզարկում է «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը. «Հայրենիք» կուսակցություն

Ժամը 16։00-ի սահմաններում «Հայրենք» կուսակցությունը հայտնեց, որ ԱԱԾ-ն խուզարկում է նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ներխուժեցին ինչպես Արթուր Վանեցյանի, այնպես էլ՝ իր ծնողների բնակարան՝ ապօրինի հարուցված քրեական գործով խուզարկություն իրականացնելու նպատակով:

«Արցախը թշնամուն հանձնելու խայտառակ համաձայնագրի կնքումից հետո դավաճան

Փաշինյանն անցնում է տոտալ քաղաքական ռեպրեսիաների՝ հույս ունենալով ամեն գնով պահպանել իր «իշխանական աթոռը»:

Արցախի փրկությանը միտված մեր օրինական գործունեությունը որևէ քաղաքական հալածանք չի կանգնացնելու: Դավաճանը հեռացվելու է»,-ասված է կուսակցության հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել