«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի՝վարչապետի անհապաղ հրաժարականի ու ազգային համաձայնության կառավարության ձևավորման հրամայական սահմանող ուղերձը

«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արցախում պատերազմը տանուլ տված վարչապետի անհապաղ հրաժարականի ու ազգային համաձայնության կառավարության ձևավորման հրամայական սահմանող ուղերձը։

Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու առաջարկ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հնչեցրել էր դեռևս ս.թ. հունիսի 4-ին՝ Վանաձորում համախոհների հետ հանդիպման ժամանակ։ Ցավոք, այդ կոչը հիմնականում մնաց անտեսված, ինչն էլ ամիսներ անց հանգեցրեց մեր ժողովրդի համար աղետալի հետևանքներ արձանագրած կապիտուլյացիային, որի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Հորդորում ենք Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի անվտանգությամբ և ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կառույցներին ու անհատներին ականջալուր լինել երկրի ղեկավարի կոչին, օր առաջ միավորվել այս օրակարգի շուրջ և ջանքեր գործադրել մեր հայրենիքի փրկության համար։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընթացքն այլևս կործանարար է մեր երկրի ու ժողովրդի համար, այն պետք է կասեցնել օր առաջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով