Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները հայտնվել են հակառակորդի վերահսկողության տակ․ Պետրոսյան |armtimes.com|
17:56 - 26 հունվարի,2021

Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները հայտնվել են հակառակորդի վերահսկողության տակ․ Պետրոսյան |armtimes.com|

armtimes.com: Սեւանա լիճը սնուցող երկու հիմնական գետերի՝ Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով հայտնվել են հակառակորդի վերահսկողության ներքո։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Այդ երկու գետերի սնուցման ակնունքները հիմնականում Քարվաճառի շրջանում են, եւ, ցավոք, այդ տարածքներն այս պահին գտնվում են հակառակորդ կողմի վերահսկողության տակ։ Այդ տարածքներում են նաեւ գտնվում Սեւանի ջրահավաք հիմնական աղբյուրները»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ այս փաստի շուրջ ՀՀ բնապահպանական որոշ շրջանակներ արդեն մտահոգություններ են հայտնել, իսկ նախարարությունն իր հերթին ուսումնասիրություններ է իրականացրել ու արդյունքները ներկայացրել ՊՆ-ին եւ վարչապետի աշխատակազմին։ Այս հարցի շուրջ, ըստ նրա, նախարարությունն ավելին անել չի կարող, քանի որ նման գործառույթներ չունի։

Անդրադառնալով սահմանազատման արդյունքում հնարավոր նոր վտանգների վերաբերյալ հարցին՝ Պետրոսյանն ասաց, որ դրանում նախարարությունը եւս մասնակցության մանդատ չունի ու ներգրավված չէ. «Բայց պետք է ասեմ, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի որոշ արգելավայրեր ու արգելոցներ սահմանակցում են ՀՀ միջազգային սահմաններին արեւելյան ու արեւմտյան կողմերից, եւ, բնականաբար, մեր մասնագետների հետ մենք պերմանենտ աշխատանքային շփումների եւ կապի միջոցով հսկողության տակ ենք պահում այդ գործընթացները»։

Նախարարն ընդգծեց՝ այս պահին բնության հատուկ պահպանվող տարածքների սահմանները համընկել են ՀՀ սահմանների հետ, եւ սահմանների ճշգրտման արդյունքում նման խնդիրներ չեն առաջացել։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել