armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժումը» փետրվարի 3-ին Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացնում` խորհրդարանի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի դեմ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի խոսքով` երկրի առաջ ծառացած են շատ ավելի օրհասական խնդիրներ, սակայն Ազգային ժողովը որոշել է արտահերթ նիստով քննարկել «կալանքի» դատարաններ ստեղծելու մասին օրինագիծը: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Այնուհետև ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան: Ներկայումս իրավապահները միջոցներ են ձեռնարկում երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ:
Կան բերման ենթարկվածներ։
comment.count (0)