Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այս մասին հայտնել է Առուշանյանը ֆեյսբուքյան գրառմամբ։
«Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Շիրակի մարզպետ։
Ինձ համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ։ Այդ պատասխանատվությամբ էլ շարունակելու եմ առավել մեծ հաստատակամությամբ, հետևողականությամբ և վճռականությամբ աշխատել՝ հանուն Շիրակի զարգացման, նոր ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման և մեր մարզի ու սիրելի Գյումրու առաջընթացի։
Շնորհակալ եմ Շիրակի մարզի բոլոր բնակիչներին աջակցության և համագործակցության համար։ Ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, ամենօրյա աշխատանքով ու գործուն քայլերով անելու եմ հնարավորը՝ արդարացնելու ձեր սպասումները։
Վստահ եմ, որ միասին կկարողանանք իրականացնել մեր առջև դրված նպատակները և ապահովել Շիրակի ու Գյումրու կայուն զարգացումն ու բարեկեցիկ ապագան։
Անշեղ հանձնառությամբ, նվիրումով ու եռանդով քայլելու ենք առաջ՝ հանուն Շիրակի մարզի, նրա համայնքների, յուրաքանչյուր բնակչի և Հայաստանի Հանրապետության»,- գրել է Առուշանյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Առուշանյանը 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում ընտրվել էր պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով, սակայն հրաժարվել է մանդատից՝ շարունակելով պաշտոնավարել որպես Շիրակի մարզպետ։ Մինչ մարզպետ նշանակվելը նա 2022 թվականի հոկտեմբերից եղել է Ազգային ժողովի պատգամավոր, իսկ մինչ այդ՝ 2021-2022 թվականներին զբաղեցրել է Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։