Քո ազգի ներկայացուցչի՝ Ադրբեջանից վերադարձը գերխնդիր չէ, իշխանությո՞ւնն է գերխնդիր. Սոֆիա Հովսեփյանը՝ Վանեցյանի հայտարարությունների մասին |1lurer.am|
13:15 - 03 մարտի, 2021

Քո ազգի ներկայացուցչի՝ Ադրբեջանից վերադարձը գերխնդիր չէ, իշխանությո՞ւնն է գերխնդիր. Սոֆիա Հովսեփյանը՝ Վանեցյանի հայտարարությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Այն, որ ընդդիմությունը գերիների հարցը շահարկելով՝ քաղաքական դիվիդենտներ է վաստակում, հասկանալի է, ընդդիմություն է, սակայն երբ դա իշխանությունն է անում՝ չեմ հասկանում, անկեղծ ասած: Գերիների հարցն ամբողջ ազգին է վերաբերում, և պետք է մտածենք՝ ոչ թե ընդդիմություն է, իշխանություն է, այլ՝ յուրաքանչյուր մարդ՝ իշխանություն թե արտախորհրդարանական ուժ, ով ինչ ջանքեր կարողանում է ներդնել այս հարցում, պետք է գնա և այդ հարցը լուծի: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը՝ պատասխանելով գերիների մասին «Լուրեր»-ի հարցին:

Պատգամավորի խոսքով՝ ինքը թեև ներկայումս իշխանության մեջ չէ, բայց առաջին օրից շարունակում է զբաղվել այդ հարցով:

«Օր շուտ գերիների վերադարձը ամեն մեկիս խնդիրն է, և եթե Վանեցյանը հայտարարություն է անում՝ եթե ես լինեմ իշխանության, ապա այս որակի իշխանություն, ես հույս ունեմ՝ երբեք չի ունենա: Այսինքն՝ քո ազգի ներկայացուցչի ազատ լինելը, Ադրբեջանից վերադարձը քեզ համար գերխնդիր չէ, և իշխանությո՞ւնն է գերխնդիր: Սա ընդամենը կա՛մ չմտածված, կա՛մ այդքան գրագիտություն ունեցող անձի մոտեցում է, որը ես չեմ հարգում:

Կրկնում եմ՝ այսօր ես, լինելով անկախ պատգամավոր, չունենալով Կառավարության կողմից որևէ լիազորություն, օգտվում եմ բոլոր հնարավոր տարբերակներից և գործում եմ: Եթե ինքը կարող է կարճ ճանապարհ գտնել և նաև ՌԴ-ում կամ այլ կապերով կարող է այդ հարցը լուծել, կարող է անձամբ Կառավարությունից լիազորություն պահանջել և այդ հարցը, աջակցության կարգով, հանուն գերիների լուծել: Ես չեմ կարծում, որ իշխանությունը չտա նրան այդ լիազորությունը»,- հավելեց Հովսեփյանը:

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, թե իր՝ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձը լինելու է մի քանի օրվա հարց:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել