Արցախի ԱԽ-ում քննարկվել են ՏԻՄ ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ ԱՀ ԱԺ ուժերի դիրքորոշումները

Արցախի նախագահի հանձնարարությամբ, մարտի 30-ին անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կապված ռազմական դրությամբ պայմանավորված, Արցախի Հանրապետության համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի առնչությամբ խորհրդարանական ուժերի դիրքորոշումների հետ։ Այս մասին տեղեկացրին Արցախի անվտանգության խորհրդից։

Ներկայացվել են հետպատերազմական ժամանակահատվածում ընտրական գործընթացներ կազմակերպելու հետ կապված խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ նկատառումները։ 

Ամփոփելով հնչեցված տեսակետները՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ քննարկման արդյունքների մասին Հանրապետության նախագահը տեղեկացվելու է, և, անհրաժեշտության դեպքում, այս հարցի շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով