Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում՝ սկսած հունվարի 1-ից․ Էկոնոմիկայի փոխնախարար |tert.am|
11:35 - 12 ապրիլի, 2021

Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում՝ սկսած հունվարի 1-ից․ Էկոնոմիկայի փոխնախարար |tert.am|

tert.am: Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում հունվարի 1-ից սկսած։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանի՝ ջերմոցային տնտեսությանն ու տեղական արտադրողներին վերաբերող հարցին։

«Ձմեռը բավականին սաստիկ է եղել, ջերմոցատերերը շատ են գազ օգտագործել, հիմա ունեն բերք, որն իրենց վրա բավականին թանկ է նստել և խնդիր ունեն Իրանից ու նաև Թուրքիայից ներկրվող լոլիկի, պղպեղի հետ կապված։ Ինչպե՞ս է պաշտպանվում մեր տեղական արտադրողը ու ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ մարդիկ կարողանան սպառել բերքը»,-հետաքրքրվեց պատգամավորը։

Փոխնախարարը համաձայնեց՝ միանշանակ ճիշտ է, որ ձմեռը շատ սաստիկ է եղել, և գազի սպառումը միգուցե որոշ չափով բարձրացրել է ծախսն ու ապրանքի գինը։

«Հնարավոր է մինչև 20-30 օր նման պրոցես լինի, որովհետև թանկ ապրանքը վերջին ամիսներին ստացած ապրանքն է, դրանից հետո, քանի որ չկան գազի և այլ ծախսեր, եղանակային փոփոխությունները տեղի են ունեցել, այն գնային առումով դառնում  է ավելի գրավիչ»,-ասաց էկոնոմիկայի փոխնախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել