Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մի շարք օրենքներում փոփոխությունների լրամշակված փաթեթին |armtimes.com|
18:15 - 28 ապրիլի, 2021

Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մի շարք օրենքներում փոփոխությունների լրամշակված փաթեթին |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազգային ժողովը 79 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը: 

Պետաիրավական հանձնաժողովի նիստում նախագծի զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ նախագծում կատարվել են մի քանի փոփոխություններ:

Մասնավորապես՝ նախագծից հանվել է 154.10-րդ հոդվածը, այն է՝ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելը, ինչի համար նախատեսվում էր պատիժ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով: Հովակիմյանը հավելեց, որ որոշում է կայացրել տվյալ հոդվածը հանել տարընթերցումներից խուսափելու համար:

Վահագն Հովակիմյանը հավելեց, որ մնացած փոփոխությունները տեխնիկական են:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծում էլ Հովակիմյանը նշեց, որ ավելացում է արվել: Մասնավորապես համացանցում քարոզարշավի կամ քարոզչության համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզարշավ անելու դեպքում նույնպես կլինի վարչական տույժ, ինչը ներկայիս կարգավորումներում բացակայում էր, և լռության օրը համացանցում քարոզչություն իրականացնելու դեպքում վարչական տույժ նախատեսված չէ:

«Իմ քայլ»-ի պատգամավորն ասաց, որ Քաղաքացիության մասին օրենքում էլ կատարվել են միայն տեխնիկական շտկումներ:

Քննարկումից հետո Պետաիրավական հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին ՀՀ քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթի լրամշակված տարբերակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել