«Հայրենիք» կուսակցության հայտարարությունը՝ ՀՀԿ-ի հետ նախընտրական դաշինք կազմելու վերաբերյալ
18:13 - 01 մայիսի, 2021

«Հայրենիք» կուսակցության հայտարարությունը՝ ՀՀԿ-ի հետ նախընտրական դաշինք կազմելու վերաբերյալ

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած աշխարհաքաղաքական և ներքաղաքական մարտահրավերները,
 
Հիմք ընդունելով այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող աղետաբեր և պարտվողական վարչախմբին րոպե առաջ հեռացնելու հրամայականը,
 
Առաջնորդվելով հանուն հայրենիքի պայքարը համագործակցային մթնոլորտում կազմակերպելու վճռականությամբ և ազգային ուժերի հետ գործակցելու պատրաստականությամբ,
 
Արձանագրելով, որ «Հայրենիք» կուսակցությունն իր անզիջում ու արմատական պայքարով ճանապարհ է բացել նաև գաղափարական և ազգային այլ ուժերի համար,
Եվ վերջապես՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ սա պայքար է՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագայի՝
 
«Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշեց՝
 
Մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը:
Արձանագրելով, որ ճգնաժամային այս իրավիճակում աղետաբեր և պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է՝ համոզված ենք, որ ի դեմս այս դաշինքի՝ իրագործելու ենք մեր ազգի և ժողովրդի կամքն ու երազանքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել