ՔՊ նախընտրական շտաբը Շիրակի մարզում կգլխավորի Շիրակի մարզպետը
 |shantnews.am|
19:27 - 12 մայիսի, 2021

ՔՊ նախընտրական շտաբը Շիրակի մարզում կգլխավորի Շիրակի մարզպետը |shantnews.am|

shantnews.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը Շիրակի մարզում կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Այս մասին այսօր  պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսում ասել է նա։ Նախընտրական շրջանում Շիրակի մարզպետը կլինի արձակուրդում: Նա նշել է, որ սա ընտրությունների կազմակերպչական հարցերին մասնակցելու իր առաջին փորձն է: Եվ հավելել է, որ դեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը համամասնական ցուցակ չի կազմել ու պարզ չէ՝ արդյո՞ք Շիրակի մարզպետը ցուցակում ընդգրկվելու է:

«Ցուցակում լինելու եմ, թե ոչ, դեռևս դրա մասին վաղ է խոսել։ ՔՊ վարչության որոշումը լինելուց հետո նոր արդեն պարզ կլինի, թե ովքեր և ինչ դիրքում կլինեն ցուցակում։ Ես ունեմ հստակ պարտականություն Շիրակի մարզում կազմակերպելու ՔՊ մասնակցությունը ընտրություններին՝ որպես մարզային շտաբի պետ։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի կիրառմանը, պետք է ասեմ, որ ես դա բացառելու եմ։ Այս պահին քաղաքական ուժերը պետք է մաքսիմալ աշխատեն իրենց ծրագրերը ներկայացնել»,- ասել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել