Հոդվածների մեջ խորանալ պետք չէ. ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով ենք դիմել, քանի որ ստեղծված իրողությունները համապատասխանում են այդ հոդվածին. ԱԽ քարտուղար
 |tert.am|
22:06 - 13 մայիսի, 2021

Հոդվածների մեջ խորանալ պետք չէ. ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով ենք դիմել, քանի որ ստեղծված իրողությունները համապատասխանում են այդ հոդվածին. ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Առաջին ալիքի եթերում խոսելով այն մասին, որ Հայաստանը ՀԱՊԿ է դիմել պայմանագրի 2-րդ կետով, ոչ թե 4-րդ, նշեց՝ քննարկումներից հետո եկել են այն եզրակացությանը, որ ճիշտ է երկրորդ հոդվածով դիմելը, քանի որ իրավիճակի ընդհանուր գնահատումը ցույց է տալիս՝ ստեղծված իրողությունները համապատասխանում են երկրորդ հոդվածին:

«Հոդվածների մեջ խորանալ պետք չէ, հանրությունը ծանոթ է երկրորդ հոդվածին: Սպառնալիք է ստեղծվել անվտանգության, և այն չեզոքացնելու համար երկրորդ հոդվածով ենք դիմում ՀԱՊԿ-ին: Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանը անդամ է կառույցին, և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա»,-ասաց նա և հավելեց, որ խորհրդատվություններից, քննակումներից հետո հույս ունեն, որ մոտ օրերս արձագանք կլինի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել