Ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին» չի կարող լինել մեկ տեղ, սա շատ պարզունակ մեկնաբանություն է․ Քոչարյանը՝ առաջին նախագահի հայտարարության մասին |tert.am|
13:06 - 25 մայիսի, 2021

Ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին» չի կարող լինել մեկ տեղ, սա շատ պարզունակ մեկնաբանություն է․ Քոչարյանը՝ առաջին նախագահի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Ես ցանկություն չունեմ մեկնաբանելու առաջին նախագահի հայտարարությունները։ Ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ, և չի եղել  որևէ առաջարկ համանախագահների կողմից, որը ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հարցի կարգավորման «բանալին» Ռուսաստանի ձեռքում է։

«Բոլոր այդ 10 տարիների ընթացքում արված առաջարկներին մենք ասում էինք, որ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք այդ առաջարկները քննարկել։ Ադրբեջանը այդ առաջարկները կտրականապես մերժում էր։ Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին»։

Հարցին՝ որտեղ է գտնվում ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին», երկրորդ նախագահը նշեց, որ սա այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկ տեղ։

«Սա շատ պարզունակ մեկնաբանություն է, չի լինում այդպես, ուղղակի չի լինում։ Կան կոնֆլիկտի կողմեր, կան ներգրավված կողմեր, կա եռանախագահություն, և կա Ռուսաստան։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային երկրներից է և առանցքային դեր ունի այս գործընթացներում՝ հատկապես վերջին իրադարձությունների կտրվածքով։ Բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել