Ալիևն ասում է՝ սահման ենք ճշտում, և ոչ մի կրակոց չկա, երեկ այդ կրակոցը եղավ. Վաղարշակ Հարությունյան |1lurer.am|
17:03 - 26 մայիսի, 2021

Ալիևն ասում է՝ սահման ենք ճշտում, և ոչ մի կրակոց չկա, երեկ այդ կրակոցը եղավ. Վաղարշակ Հարությունյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը՝ հերքելով տեղեկությունը, թե հայկական զինուժը գնդակոծել է ադրբեջանական մարտական դիրքերը: Այդ մասին Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին: 

«Ակնհայտ է Ադրբեջանի մտահղացումը: Ադրբեջանցիները զենք են օգտագործել, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել, և հիմա նրանք փորձում են դա կոծկել: 

Դա իրենց կողմից հնարք է, որպեսզի հանրությանը ցույց տան, որ հայկական կողմն է գործողությունների գնում: Մենք գիտենք՝ իրենք ի՛նչ մարտավարություն են որդեգրել: Ալիևն ասում է՝ սահման ենք ճշտում, և ոչ մի կրակոց չկա, բայց երեկ այդ կրակոցը եղավ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: 

Հարությունյանը հորդորեց լրատվամիջոցներին չտարածել այդ կեղծ տեղեկությունները:  



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել