Ռուսական կողմը ներգրավված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպի կարգավորմանը` նպաստելով լարվածության նվազեցմանը. Զախարովա |tert.am|
17:59 - 26 մայիսի, 2021

Ռուսական կողմը ներգրավված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպի կարգավորմանը` նպաստելով լարվածության նվազեցմանը. Զախարովա |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«Անցյալ տարվա սեպտեմբեր-նոյեմբերին տեղի ունեցած իրադարձություններից հետո կողմերը գտնվում են լիարժեք երկխոսության և փոխադարձ վստահության վերականգնման ճանապարհի սկզբում: Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման համար»,- ասել է Զախարովան:

«Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, այն անմիջական առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրին: Հիմնական պատճառը հայ-ադրբեջանական սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որը մնացել է դեռևս խորհրդային ժամանակներից: Ելնում ենք այն հանգամանքից, որ նման հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ-բանակցային եղանակով: Որպես երկարաժամկետ լուծում` տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահամանզատումը` դրան հաջորդող սահմանագծմամբ: Ռուսաստանը պատրաստ է  ամեն կերպ աջակցել դրան»,- հավելել է Զախարովան:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել