Միկրոֆոնով չեն խոսելու, բակեր չեն մտնելու. «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը նոր ձեւաչափով է լինելու |armtimes.com|
20:30 - 07 հունիսի, 2021

Միկրոֆոնով չեն խոսելու, բակեր չեն մտնելու. «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը նոր ձեւաչափով է լինելու |armtimes.com|

armtimes.com: «Հանրապետություն» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավն այսօր մեկնարկեց Երեւանի Հանրապետության հրապարակից:

«Մեզնից աջ Հանրապետություն փողոցն է, որը ավարտվում է Հանրապետության հրապարակով, մենք այստեղ հավաքվածներս Հանրապետություն կուսակցության անդամներ ենք ու պատահական չէ, որ մեր քարորզարշավը պիտի սկսեր այստեղից: Մենք պատահական չենք ընտրել մեր անունը, մեր նպատակն է ստեղծել օրինակելի հանրապետություն, հանրապետություն, որում մարդիկ պաշտպանված են արտաքին թշնամիներից ու կարողանում են իրենց ինքնությունը պաշտպանել եւ գոյատեւել»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

 

Այնուհետեւ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունը քարորզարշավի նորամուծություններ Է արել՝ միկրոֆոններով չեն խոսելու, բակեր չեն մտնելու, մարդկանց անդորրը չեն խաթարելու, մարդկանց սրտերը չեն կոտրելու: Ներկաներին հրավիրեց Հյուսիսային պողոտայի իրենց շարժական /շրջիկ շտաբում ներկայացնելու քարոզչական նորամուծություններն ու մարտավարությունը: «Մեր քարոզարշավի նորամուծությունը շրջիկ շտաբն է»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով՝ բուկլետի փոխարեն քաղաքացիներին են տալու իրենց թերթոնները:

Կուսակցության անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարարԱրտակ Զեյնալյանը, որը իդեպ, «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակում երկրոդ համարի ներքո է՝ նշեց, որ տեղեկատվական թերթիկի ներքեւի մասում անձը կարող է թողնել իր պատգամը, ուղերձը, կամ հանձնարարությունը «Հանրապետություն» կուսակցությանը: «Մենք ունենք նաեւ մեր կուսակցության զինանշանով փոստարկղ, որտեղ էլ կարող են քաղաքացիները թողնել իրենց կողմից գրված պատգամը»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել