Մենք փորձում ենք քարոզարշավին բովանդակություն տալ։ Մենք խոսում ենք մեր երկրի զարգացումից, հնչեցնում ենք կոնկրետ թվեր և ցուցանիշներ։ Այս մասին Գորիսում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
«Հստակ ասում ենք՝ մեկ տարվա ընթացքում լուծելու ենք մեր բանակի վերակազմակերպման հարցը և երեք տարիների ընթացքում բանակի սպառազինության հարցը։ Ասում ենք՝ փոխելու ենք կառավարության կառուցվածքը՝ վերականգնելու ենք գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները։ Հստակ ասում ենք գյուղոլորտում ինչ բարեփոխումներ ենք անելու, ասում ենք, որ 3 տարվա ընթացքում լուծելու ենք ոռոգման խնդիրը։ Հստակ նշում ենք առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտներում ինչ ծրագիր ենք անում»,- նշեց Սաղաթելյանը։
Վերջինս նշեց, որ այս ամենով հանդերձ՝ «հակառակ կողմը կրկին շարունակում է իր վայրահաչոցնմերը, լաչառությունը, չկա որևէ բովանդակություն, որոցվհետև ասելիք չունեն, որովհետև մեր երկիրը բերել, հասցրել են անդունդի եզրին»։
«Մենք շարունակելու ենք չարձագանքել այդ վայրահաչոցներին և խոսելու ենք Հայաստանից և Հայաստանի ապագայից»,- եզրափակեց Սաղաթելյանը։
comment.count (0)