fip.am: Այսօր՝ հունիսի 7-ին, «Ընտրությունների վերահսկման կոմիտե» նախաձեռնող խումբը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Մեծամորում և Կապանում փակցված պաստառների նկարներ՝ պնդելով, որ դրանք փակցված են օրենքի խախտմամբ:
Կոմիտեի ահազանգը տարածել են մի շարք կայքեր, այդ թվում՝ tert.am֊ը, news.am֊ը, armlur.am֊ը, 168.am֊ը, aravot.am֊ը և այլն։
Մասնավորապես, Մեծամորում պաստառը փակցված է 15/02 տեղամասի պատին, ինչը, ըստ այդ խմբի, արգելված է Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածով:
Համաձայն ԿԸՀ որոշման՝ 15/02 տեղամասը տեղակայված է Մեծամորի մշակույթի տանը, որտեղ այսօր ցերեկը տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ընտրողների հետ:
Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե որտեղ կարելի է փակցնել քարոզչական պաստառներ, իսկ որտեղ՝ ոչ: Այդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ ամրագրվել է, որ «Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ՝ այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը միջոցառման ավարտից հետո հանվում են…»:
Օրվա վերջում «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչը տրամադրել էր նկարներ, որոնք փաստում են, որ պաստառներն արդեն հանված էին:
Հետևապես, այսօր Մեծամորի մշակույթի տան մուտքի մոտ «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական պաստառներ փակցնելը օրենքի խախտում չէ:
Սյունիքի մարզկենտրոնում, ըստ նախաձեռնող խմբի, ՔՊ-ի քարոզչապաստառը փակցված է «Հայփոստ» ՓԲԸ-ի շենքի վրա, ինչը օրենսգրքի նույն՝ 21-րդ հոդվածի խախտում է:
Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածն իրոք ենթադրում է, որ իրավաբանական անձանց պատկանող, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի վրա քարոզչապաստառներ կարելի է փակցնել միմիայն որոշակի դեպքերում (և սա այդ դեպքերից չէ):
Շարունակությունը՝ fip.am-ում
comment.count (0)