Հայաստանում 7-8 տարեկանների շրջանում ավելցուկային քաշի տարածվածությունը 27.7% է
17:28 - 09 հունիսի, 2021

Հայաստանում 7-8 տարեկանների շրջանում ավելցուկային քաշի տարածվածությունը 27.7% է

Գնահատվել և ուսումնասիրվել են Հայաստանում երեխաների քաշի և ճարպակալման միտումները: Այսօր տեղի է ունեցել ԱՀԿ Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության նախաձեռնության (COSI) 2019 թ. ազգային հետազոտության արդյունքների ներկայացումը: Հետազոտության նպատակն է` ուսումնասիրել երեխաների շրջանում ճարպակալման պատճառներն ու ցուցանիշները համեմատել միջազգային չափանիշներին:

Քննարկմանը մասնակցել են ԱՆ, ԿԳՄՍՆ մասնագետներ, առողջապահական կազմակերպիչներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացվել են Հայաստանում տարրական դպրոցի երեխաների քաշի կարգավիճակը, երեխաների և ընտանիքների սննդային սովորությունները, ֆիզիկական ակտիվության մակարդակը և մի շարք այլ կարևոր ցուցանիշներ:

Այսպես, 7-8 տարեկանների շրջանում ավելցուկային քաշի տարածվածությունը կազմում է 27.7%, ճարպակալումը` 12.6%: Թերաճն ու թերքաշությունը տարածված չեն (մինչև 4%) և հիմնականում դիտվում են անապահով ընտանիքներում:

Հարկ է նշել, որ հետազոտությունն իրականացրել է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ հետազոտական թիմը` ՀՀ ԱՆ և ԱՀԿ Ոչ տարափոխիկ հիվանդությունների բաժնի աջակցությամբ: Հետազոտության անցկացմանն աջակցել է նաև Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել