Պետությունը պետք է հնարավորություն տա սփյուռքի հայրենակիցների կողմից ընտրված պատգամավորներ ունենալ ԱԺ-ում․ Արթուր Վարդանյան
11:18 - 10.հունիսի.2021

Պետությունը պետք է հնարավորություն տա սփյուռքի հայրենակիցների կողմից ընտրված պատգամավորներ ունենալ ԱԺ-ում․ Արթուր Վարդանյան

Մեր միտքը, մեր գաղափարն այնպիսին է, որ Հայաստանն ու Արցախը՝ որպես հայրենիք, պատկանում են համայն հայությանը։ Եթե մենք ունենք բազմամիլիոնանոց սփյուռք, մտածում ենք, որ այդ սփյուռքը պետք է իր ներգրավվածությունն ունենա մեր երկրի պետականաշինության մեջ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց «Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Արթուր Վարդանյանը։

«Հենց հիմքում դա է դրված․ բոլորս պետք է մեր լուման կարողանանք ներդնել, այդ հնարավորությունն ունենանք և մասնակից դառնանք մեր պետականաշինության և մյուս ոլորտներում»,- ասաց նա։

Վարդանյանի խոսքով՝ պետությունը պետք է փոխի օրենքների ամբողջ փաթեթը, ինչը վերաբերում է սփյուռքին, և հնարավորություն տա մեր սփյուռքի հայրենակիցների կողմից ընտրված պատգամավորներ ունենալ ԱԺ-ում։ 

«Իհարկե, իրավական նորմեր պետք է լինեն, որ այդ մարդիկ լինեն ՀՀ քաղաքացի և այլն, բայց հնարավորություն տալ ընտրել իրենց իսկ ներկայացուցչին, ովքեր կարող են գործ անել ՀՀ-ում և ԱԺ-ում՝ ներկայացնելով հենց սփյուռքին։ Իմ կարծիքով՝ դա բավականին մեծ վստահության քվե կլինի նրանց համար»,- նշում է Վարդանյանը։

Անդրադառնալով՝ պատերազմին և դրա չկրկնվելու անհրաժեշտության թեմային՝ Արթուր Վարդանյանն ասաց․ «Մեր բանակը պետք է լինի մեր պետության գրավականը և երաշխիքը մեր անվտանգության։ Հզորացնել բանակը և բանակի հետ համատեղ հզորացնել մեր դիվանագիտությունը։ Պետք է ստեղծենք այնպիսի արտաքին քաղաքականություն, որը պետք է լինի անփոփոխ՝ անկախ նրանից, թե ով է գալիս իշխանության։ Եվ պետք է ունենանք Պաշտպանության նախարարություն, որտեղ ՊՆ-ն պետք է իր գործով զբաղվի՝ անկախ նրանից, թե ով է գալիս իշխանության»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել