Սևանա լճում իրականացվել են ջրի նմուշառումներ և հետազոտություններ. արդյունքները մտահոգիչ են
13:57 - 11 հունիսի, 2021

Սևանա լճում իրականացվել են ջրի նմուշառումներ և հետազոտություններ. արդյունքները մտահոգիչ են

ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ վերջին օրերին Սևանա լճում իրականացվել են ջրի նմուշառումներ և հետազոտություններ: Արդյունքները մտահոգիչ են: 
 
«Լճի ծաղկման պրոցեսը սկսվել է, ինչի հետևանքով թափանցիկության արժեքը դիտվել է շատ ցածր՝ 2-2.7 մ տիրույթում: 
 
Մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում, նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով: 
 
Լուծված թթվածնի կոնցենտրացիան դիտվել է 4.8-9.6 մգ/լ տիրույթում (նվազագույն արժեքը դիտվել է Փոքր Սևանի 30 մ խորության շերտում): 
 
Ջրի ջերմաստիճանը Փոքր Սևանի 60 մ խորության շերտում 3.8 աստիճան է, իսկ Մեծ Սևանի 30 մ խորության շերտում՝ 5.5 աստիճան:
 
Սևանա լճի ջրի որակի արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես»,- հայտնում են կենտրոնից:

 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել