Իմ կյանքն ու Արցախի ազատագրման պայքարը խաչված էին, այս մարդիկ ուղղակի քանդեցին, ավիրեցին իմ կյանքի գործը. Ռոբերտ Քոչարյան |tert.am|
18:03 - 11 հունիսի, 2021

Իմ կյանքն ու Արցախի ազատագրման պայքարը խաչված էին, այս մարդիկ ուղղակի քանդեցին, ավիրեցին իմ կյանքի գործը. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Այն քաղաքական ուժը, որն ուղղակի պատասխանատու է այս ստեղծված իրավիճակի համար՝  դեռ հույս ունի, որ ինքը կարող է ստանալ ժողովրդի քվեն, սա նշանակում է, որ յուրաքանչյուր իշխանություն կարող է գալ, ամեն ինչ ավիրել և հույս ունենալ, որ շարունակելու է մնալ իր աթոռներին:

Այս մասին այսօր Չարենցավանում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը:

«Մեր, անձամբ իմ այս պայքարի մեջ մտնելու պատճառն այն է, որ այս մարդիկ ուղղակի քանդեցին, ավիրեցին իմ կյանքի գործը: Իմ կենսագրությունն ուղղակի անբաժան է Արցախյան ազատամարտից, իմ կյանքն ու Արցախի ազատագրման պայքարը խաչված էին ու նրանք քանդեցին, բաժանեցին, այրեցին»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել