Պետք է աշխատատեղեր ստեղծել, որ մասնագետները ստիպված չլինեն աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնել․ Գագիկ Ծառուկյան |armtimes.com|
20:52 - 11.հունիսի.2021

Պետք է աշխատատեղեր ստեղծել, որ մասնագետները ստիպված չլինեն աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնել․ Գագիկ Ծառուկյան |armtimes.com|

armtimes.com: Կա՞ մարդ, որ վարկ չունի: Ո՞վ է ձեր վարկերը փակելու: Բոլորիդ ունեցվածքները գրավի տակ են չէ՞, բայց ո՞վ է լուծելու այդ հարցերը: Եթե չփակեցիք ունեցվածքը տանելու են չէ՞ ձեռքներիցդ: Այսօր Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպմանն հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, կուսակցության առաջին համար Գագիկ Ծառուկյանը:

«Մարդը էսօր կանգնած ա ունեցվածքը կորցնելու ճանապարհի եզրին, այսօր հիմնական խնդիր դա է, ժողովուրդ ջան, եթե սենց շարունակվի ձեր ունեցվածքը կորցնելու եք»,- ասաց Ծառուկյանը:

Նա ասաց, որ առօրյա կյանքում շփվում է՝ տեսնում է, մարդիկ աշխատանք են ուզում ու պիտի մարդկանց կարողանան ապահովել աշխատանքով. «Մարդիկ գնացել են արտագնա աշխատանքի, որպեսզի իրենց տունը պահեն, էսօր էստեղ մասնագետ չկա, ուզենաս գտնես՝ չկա»:

Նրա խոսքով՝ պետք է աշխատատեղեր ստեղծել, որ Հայաստանում ներգաղթ սկսվի ու հանրապետությունում սովորած մասնագետները ստիպված չլինեն աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնել։

Շարունակությունը՝ armtimes.com-ում։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել