i4mr6vpby0w9vtjlgmp54p3fste9itkdxtv71mh3

Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել | armenpress.am

armenpress.am Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Սևաստոպոլի նահանգապետի հետ համատեղ որոշում է կայացվել տարածաշրջանային արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

Ակսյոնովի խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմը թույլ է տալիս առավելագույն օպերատիվ կերպով լուծել խնդիրները՝ «բնակչության կենսապահովման համար կարևոր բոլոր ոլորտների կայուն գործունեությունը կազմակերպելու» նպատակով։

Ամռան սկզբից Ղրիմը վառելիքի ճգնաժամ է ապրում, որը վերջին օրերին սրվել է, այդ թվում՝ Սևաստոպոլում, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։

Հունիսի 21-ին Ղրիմի իշխանությունները հայտարարեցին, որ բենզինը և դիզելային վառելիքը բենզալցակայաններում կվաճառվեն միայն պետական ծառայություններին, որոնք ապահովում են թերակղզու կենսագործունեությունն ու անվտանգությունը։

Ղրիմում մանկական ամառային ճամբարների աշխատանքը դադարեցվել է մինչև սեպտեմբեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն