Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը․ Դանիա-Ֆինլանդիա խաղը հետաձգվել է
21:26 - 12 հունիսի, 2021

Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը․ Դանիա-Ֆինլանդիա խաղը հետաձգվել է

Եվրո 2020-ի շրջանակներում B խմբի Դանիա-Ֆինլանդիա խաղը հետաձգվել է՝ դեռ առաջին խաղակեսը չավարտված։ Դանիայի հավաքականի առաջատար, Միլանի Ինտերի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը։

Բժշիկներն անմիջապես հասել են օգնության՝ երկարատև րոպեներ փորձելով նրան ուշքի բերել։ Ֆուտբոլիստին պատգարակով տեղափոխեցին։ Առայժմ հստակ տեղեկություններ չկան նրա առողջական վիճակի մասին։ Խաղը դադարեցվել, այնուհետև հետաձգվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել