Այդպես էլ հնարավոր չեղավ կազմել ու հստակեցնել Հայաստանի զարգացման ունիվերսալ հայեցակարգը. Նորայր Նորիկյան
14:35 - 13 հունիսի, 2021

Այդպես էլ հնարավոր չեղավ կազմել ու հստակեցնել Հայաստանի զարգացման ունիվերսալ հայեցակարգը. Նորայր Նորիկյան

Այդպես էլ հնարավոր չեղավ կազմել ու հստակեցնել Հայաստանի` որպես պետության զարգացման ունիվերսալ հայեցակարգը: Այս մասին հայտարարություն է տարածել «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը, որը ներկայացնում ենք ստորև․

«Որևէ մեկը չի կարող այսօր նշել, թե 20, 30 կամ 40 տարի հետո զարգացման այսպիսի տեմպերով և տիրող փիլիսոփայության պահպանման պարագայում Հայաստանն ինչպիսի՞ այցեքարտով է հանդես գալու միջազգային հանրակցության թատերաբեմում: Մենք դեռևս չենք կարողացել գտնել և հասարակության կոնսենսուսով ամրագրել այն ֆորմուլան, որով պիտի լուծվի պետության և հայրենիքի առջև դրված այնպիսի առանցքային հարցերը, ինչպիսիք են`

1. Հայաստանը, վերջիվերջո անվտանգության ո՞ր համակարգում կարող է լիարժեքորեն ապահովել իր և Արցախի և նրա բնակչության անվտանգությանը:

2. Հարևան պետությունների և մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու նախադրյալների իսպառ բացակայության պայմաններում ի՞նչ դեղատոմս ունի Հայաստանը՝ դրանք կարգավորելու համար:

3. Տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունների վերսկսման պարագայում դրանց դիմագրավելու անհրաժեշտ ռեսուրսների սակավությունը դիտարկեով որպես անմիջական սպառնալիք՝ որո՞նք են դրանց հաղթահարման ուղիները:

4. Դեմոգրաֆիական մարտահրավերները հաղթահարելու համար արդյո՞ք ռացիոնալ են օգտագործվում գոյություն ուենցող բոլոր ռեսուրսները:

Այս հարցերը պատասխան են ակնկալում, և վաղ թե ուշ կանգնելու ենք դրանց լուծման պատի առաջ...»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել