tert.am: Մենք գտնվում ենք մի գյուղում, տարածքում, որը մեր քրիստոնեական հավատքի էպիկենտրոնն է, որովհետև այստեղ է գտնվում Խոր Վիրապը, որը կառուցվել է Լուսավորչի գբի վրա, որտեղ նա պահվել է։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում կայացած քարոզարշավին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ Տրդատ թագավորը խոզանման կերպարանք էր ստացել, և Գրիգոր Լուսավորիչը նրան վերադարձրել է մարդկային կերպարանքը, ապա հայտարարեց․
«Ես կարծում եմ՝ այս պատմության մեջ շատ մեծ սիմվոլ կա, և մեր իրականության ամենամեծ պրոբլեմներից մեկը խոզակերպ իշխանությունն է։ Խոզակերպ իշխանությունը ընդհանրապես ամենամեծ պրեբլեմն է մեր երկրի, և մեր խնդիրն է եղել, և 2018-ի հեղափոխությունը դրա համար է տեղի ունեցել, որ ՀՀ-ում խոզակերպ իշխանության էջը փակվի»,- ասաց նա՝ նշելով, թե այդտեղ շատ մեծ քրիստոնեական սիմվոլ կա։
«Ես պատահական չէի ասում, որ 2018-ին մեր հեղափոխությունը հենված էր հենց քրիստոնեական արժեքների վրա, և հենց այս համեմատությամբ կարելի է տեսնել այդ արժեքը։ Խոսքը տեսքի մասին չէ, մի մարդ կարող է ավելի սիրունատես լինել, մյուսը կարող է ավելի ոչ այնքան լավ արտաքին ունենալ, խոսքը ներքին բովանդակության և ժողովրդի հետ հարաբերությունների մասին։ Մենք Հայաստանում հաստատել ենք քրիստոնյա իշխանություն, որովհետև մեր իշխանությունը հենվել է բազմաց ձայնի վրա, իսկ ձայն բազմաց՝ ձայն Աստծո»,-ասաց նա։
Շարունակությունը՝ tert.am-ում։
comment.count (0)