COVID-19. Բելառուսը մեղմացրել է ՀՀ քաղաքացիների մուտքի սահմանափակումները |armenpress.am|
13:43 - 15 հունիսի, 2021

COVID-19. Բելառուսը մեղմացրել է ՀՀ քաղաքացիների մուտքի սահմանափակումները |armenpress.am|

armenpress.am: Բելառուսը, COVID-19-ով պայմանավորված, մի շարք երկրների քաղաքացիների մուտքի համար սահմանափակումները մեղմացրել է: Տարբեր երկրներում համաճարակային իրավիճակը հաշվի առնելով, Բելառուսի առողջապահության նախարարությունը վերանայել է երկրների ցանկը: Արդյունքում՝  հունիսի 16-ից կարմիր գոտուց հանվում է 9 երկիր՝ Հյուսիսային Մակեդոնիա, Սան Մարինո, Մոնակո, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովակիա, Բուլղարիա, Մոլդովա, Սերբիա:

Նշվում է, որ կարմիր գոտի համարվող երկրից Բելառուս եկող քաղաքացիները պետք է պարտադիր 10 օր ինքնամեկուսացվեն: Եթե քաղաքացու մուտքը կանաչ գոտուց է, ապա ինքնամեկուսացում պետք չէ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել