Մենք այստեղ ենք, որպեսզի երաշխավորենք մեր երկրի անկախ և ժողովրդավար ընթացքը․ Արման Բաբաջանյան
14:56 - 16 հունիսի,2021

Մենք այստեղ ենք, որպեսզի երաշխավորենք մեր երկրի անկախ և ժողովրդավար ընթացքը․ Արման Բաբաջանյան

Համայն հայության ուշադրությունը կենտրոնացել է Հայաստանում, որովհետև առաջիկա օրերը, զարգացումները ճակատագրական են լինելու Հայաստանի համար։ Սպիտակ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը։  

«Ըստ էության, որոշվելու է Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Հայաստանը կշարունակի՞ իր գոյությունը որպես անկախ, ազատ, ժողովրդավար երկիր, թե՞ կդառնա մի մեծ կայսրության գուբերնիա, ծայրամասային մի երկրամաս։ Մենք այստեղ ենք, որպեսզի երաշխավորենք մեր երկրի անկախ և ժողովրդավար ընթացքը։ Մենք այստեղ ենք, որպեսզի Հայաստանը լինի, իսկ գողապետերը մեռնեն։ Նրանք, ովքեր պատերազմ են հայտարարել մեր երկրին, մեր պետությանն ու պետականությանը, մեր ժողովրդավար հեռանկարին, նրանք չպիտի որևէ շանս, որևէ հնարավորություն ստանան մեր երկրում, մեր քաղաքական միջավայրում տեղ ունենալ»։

Բաբաջանյանն ասաց, որ իր նշած քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրություններում ամոթալի է։ «Այս ընտրություններում նրանց մասնակցությունն իսկապես ամոթալի է, և ամոթը բոլորինս է, որովհետև բանտում լինելու փոխարեն այս մարդիկ քաղաքական հայտ են ներկայացրել, և այս ընտրություններում նստած օրեր ու ժամեր են հաշվում, հետն էլ ինչ-որ նազիր վեզիրների ու ժիլետների նշանակումներ են անում»։

Նրա խոսքով՝ այդ ուժերի հաղթանակը կամ ԱԺ-ում որևէ ձևաչափով հայտնվելը Հայաստանի պարտությունը կլինեն։ «Մենք պիտի որոշենք՝ Հայաստանը այս ճակատամարտում պիտի հաղթի, թե՞ պարտվի։ Մենք այս կենդանի պատով ապահովելու ենք մեր երկրի թիկունքային ապահովությունը և երաշխավորելու ենք, որ որևէ ոտնձգություն, որևէ հարձակում մեր պետության դեմ, ժողովրդի իշխանության դեմ, ժողովրդի կամարտահայտության դեմ չպիտի տեղի ունենա, և մենք որևէ բան չենք խնայելու հասնելու համար բաղձալի արդյունքի»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել