tert.am: Դատախազությունը ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք։ Այս մասին հայտնեցին դատախազությունից, սակայն այլ գնահատականներ չտվեցին։
Հիշեցնենք, որ այսօր Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 55 անձ ընտրակաշառք բաժանելու գործով է անցնում և շեշտեց, որ իրավապահ մարմինները բավականին մեծ «բերքահավաք» են խոստացել:
comment.count (0)