Ապրիլյան պատերազմից հետո ԱԹՍ–ներ գնելու ծրագիր էր մշակված, սակայն մի մասն են հասցրել գնել, իսկ 2018–ից հետո ծրագիրը կանգնեցրել են․ Ռ․ Քոչարյան |tert.am|
16:38 - 16 հունիսի, 2021

Ապրիլյան պատերազմից հետո ԱԹՍ–ներ գնելու ծրագիր էր մշակված, սակայն մի մասն են հասցրել գնել, իսկ 2018–ից հետո ծրագիրը կանգնեցրել են․ Ռ․ Քոչարյան |tert.am|

tert.am: Մի կողմից Հայաստանի ծայրում եք ապրում, մյուս կողմից երկիրը այնքան փոքր է, որ այդ ծայրը շատ հեռու չէ։ Այս մասին այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։

«Ես մի բան հիշեցի, երբ տարիներ առաջ նախագահի ինքնաթիռով պաշտոնական հանդիպումների համար թռնում էինք Մոսկվա, ես այդ ժամանակ Արցախի նախագահն էի,  Տեր–Պետրոսյանն էր, Վազգեն Սարգսյանն էր, ես էի ինքնաթիռում։ Քսան րոպե անց Վազգենը ներքև նայեց և ասաց՝ մեր երկիրը պրծավ։ Ընդամենը 20–25 րոպե հատել ենք Վրաստանի սահմանը։ Դա ինչի համար եմ ասում, երկիրը իսկապես փոքր է տարածքով, և մեզ պետք է հարգեն»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը կարևորեց տարածքային համաչափ զարգացումը։ «Իհարկե, սուտ կլինի ասել, թե վաղը Աշոցքը կլինի Երևանի պես, բայց բազային, կենցաղային պայմանները, այն, ինչ ասում ենք կյանքի որակ, արժանապատիվ վարձատրություն, լավ ճանապարհներ, այն նվազագույնը, որը պետությունը պարտավոր է կազմակերպվել, ձեզ համար պետք է արվի»,– ասաց նա և խոստացավ մասամբ ժողովրդի դարդերը իրենց վրա են վերցնելու և խոստացավ Աշոցքի տնակների խնդիրը լուծել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել